4.600 մարդ է տարհանվել Մալազիայի Մալակա նահանգում
Շարունակվող հեղեղումների պատճառով 4.600 մարդ է տարհանվել Մալազիայի Մալակա նահանգում, ինչի մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Ամենից շատ տուժել են Թենգահ շրջանի բնակիչները. այստեղ անտուն է մնացել մոտ 3.000 մարդ: Ալոր Գաջա շրջանում տարհանվել է ավելի քան 1.500 մարդ:
Ավելի վաղ գիտնականները հայտնել էին, որ Արևմտյան, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածքի մեծ մասը կգտնվի հեղեղման սպառնալիքի տակ, եթե մարդկությունը մոտ ժամանակում չսկսի անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել: