Առանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Արարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄՓաշինյանը և Իսպանիայի թագուհի Սոֆիան մտքեր են փոխանակել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ
Տնտեսություն

ՀԲԸՄ-ն հումանիտար օգնություն է տրամադրում Արցախից բռնի տեղահանված հայերին

Անցած շաբաթ տասնյակ հազարավոր հայեր, ստիպված լինելով լքել իրենց հայրենի հողն ու տները, երկար ու ծանր ճանապարհից հետո մեծ դժվարությամբ հասան Գորիս։ Շատերը մեկ տարվա շրջափակումից հետո առաջին անգամ ստացան թարմ, տաք և սննդարար ուտելիք՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և World Central Kitchen (WCK) միջազգային ՀԿ-ի համագործակցության շնորհիվ։ Մինչ օրս ավելի քան 15,000 տուփ սնունդ է պատրաստվել և բաժանվել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին:

WCK-ի թիմը Գորիս է ժամանել սեպտեմբերի 29-ին, որտեղ նրանց սպասում էր ռեստորանային բիզնեսում մեծ փորձ ունեցող, ՀԲԸՄ-ի՝ աշխարհի խոշորագույն հայկական ՀԿ-ի բարեկամ, լիբանանահայ Ալին Կամաքյանը։ ՀԲԸՄ-ն մարդասիրական օգնության մեծ փորձ ունի, որի գործունեությունը սկիզբ է առնում դեռևս Ցեղասպանությանը նախորդող ժամանակաշրջանից։ Համագործակցելով WCK-ի հետ՝ ՀԲԸՄ-ն պատրաստ է այս ահռելի մարդասիրական ճգնաժամի հաղթահարման առաջնագծում լինել:

«Մի քանի օրվա ընթացքում ավելի քան 100,000 տեղահանվածների ներհոսքին ի պատասխան՝ ՀԲԸՄ-ն պատրաստ է սնունդով ապահովել իննամսյա շրջափակումից տուժածներին. շրջափակում, որը Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտման քաղաքականության մի մասն էր», - ասաց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը։ «World Central Kitchen-ի և մեր ընկեր Ալին Կամաքյանի հետ աշխատելը մեր ռեսուրսների, տեղեկացվածության և հասանելիության համատեղման արդյունքն է»:

Կամաքյանը և WCK-ն նախկինում համագործակցել են նաև 2020 թվականի Բեյրութի պայթյունի ժամանակ: Հայտնվելով մարդասիրական օգնության առաջնագծում՝ Կամաքյանը ամիսներ շարունակ սնունդով էր ապահովում աղետի գոտու հարյուրավոր տուժածներին: WCK թիմի հետ անձամբ աշխատելը Կամաքյանին և ՀԲԸՄ-ին հնարավորություն տվեց փորձ ձեռք բերել, թե ինչ է անհրաժեշտ աղետի գոտում սննդի զանգվածային ապահովման համար: Այժմ թիմը գործի է անցել Գորիսում՝ օգնություն ցուցաբերելու բռնի տեղահանվածներին:

Անցյալ շաբաթ՝ Արցախից Հայաստան բռնի տեղահանության առաջին հաղորդագրություններից մի քանի ժամ անց, Կամաքյանն արդեն Հայաստանում էր՝ Սյունիքում աշխատելու ՀԲԸՄ Հայաստանի աշխատակիցների և կամավորների հետ: Կարճ ժամանակում Գորիսում, Սիսիանում և Իշխանասարում բացվեցին սննդի կետեր: Այնուհետև մեկ այլ կետ բացվեց Վայոց ձորում, որտեղով մեծ թվով տեղահանված մարդիկ են անցնում՝ Գորիսից շարժվելով դեպի այլ մարզեր։ Կիրակի օրվանից մի շարք կետեր են գործում նաև Արարատում, Մասիսում և Երևանում: Գորիսում սնունդ բաժանվում է տեղի հյուրանոցներում, հիվանդանոցներում և դպրոցներում, ինչպես նաև մասնավոր բնակարաններում և տներում, որտեղ մարդկանց ապաստան է տրամադրվել։ 

Բոլոր կետերում սնունդը պատրաստվում է տեղական ռեստորաններում՝ օգտագործելով տեղական ծագման բաղադրիչներ ու բաղադրատոմսեր: Որոշ ռեստորաններ, որոնք ներգրավված են այս աշխատանքներում, պատկանում են ՀԲԸՄ-ի «Կին ձեռներեցներ» ծրագրի շրջանավարտներին։

«Տեղահանվածներից շատերը, այդ թվում՝ վատառողջ և ծանր հիվանդ մարդիկ, ստիպված են եղել հապշտապ հավաքել իրենց իրերը ու հետո տասնյակ ժամերով կանգնել խցանված երթևեկության մեջ, որպեսզի հասնեն Հայաստան՝ ապահովություն գտնելու։ Սա միայն վատթարացրել է նրանց հոգեկան տրավման»,- բացատրում է Կամաքյանը: «Մարմնի, մտքի և հոգեբանական ցնցումներ մենք նախկինում տեսել ենք, երբ աղետից տուժածներն ի վիճակի չեն լինում ինքնուրույն հոգալ իրենց կարիքները: Հենց այստեղ է, որ թարմ բաղադրիչներով պատրաստված տաք սնունդը, որը մատուցվում է արժանապատվությամբ և կարեկցանքով, կարող է նրանց համար հույսի առաջին նշանը լինել: Դա նրանց ֆիզիկական և բարոյական ուժ է տալիս իրենց կյանքում նոր, անորոշ էջ սկսելու համար»:

ՀԲԸՄ-ն ստանձնել է այս հսկայական ջանքերի նյութատեխնիկական ապահովումը՝ WCK-ին և Կամաքյանին տրամադրելով բոլոր անհրաժեշտ ռեսուրսներով, որպեսզի կարողանան օգնության ձեռք մեկնել մեր հայրենակիցներին: Կամաքյանը վստահ է, որ մարդասիրական օգնության այս հատվածը կենսական նշանակություն ունի այս դժվարին շրջանում:

Սեդրակյանը նաև նշեց. «Մենք գնահատում ենք այն փաստը, որ WCK-ն անմիջապես ճանաչեց այս ճգնաժամի ողբերգական մասշտաբները և պատրաստակամություն հայտնեց երկարաժամկետ անվճար սնունդ տրամադրել տեղահանվածներին՝ ներառյալ հիվանդանոցների հիվանդներին, ովքեր շտապ օգնության կարիք ունեն: Մենք նաև մեր երախտագիտությունն ենք հայտնում Ալին Կամաքյանին՝ իր ջանքերի և մասնագիտական ​​հմտությունների համար, որոնք նրան հնարավորություն են տալիս կազմակերպելու նման հրատապ և բազմակողմանի աշխատանք: Նրա ներկայությունն այստեղ՝ Հայաստանում, այս ծանր ժամանակաշրջանում և՛ հուսադրող, և՛ ոգեշնչող է բոլորի համար»: