«Քաղաքացիական պայմանագիր»-ը բազմապատկելու է ջանքերը այլ ուժերի ներգրավելու ուղղությամբ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններից առաջ այլ քաղաքական ուժերի հետ դաշինք չի կազմի: Այս մասին հայտնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի ծառայությունից:
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական խորհուրդը, 2016 թվականի փետրվարի 6-ին քննարկելով 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձեւաչափի հարցը, որոշեց` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով՝ առանց նախընտրական դաշինքի:
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բազմապատկելու է ջանքերը այլ ուժերի եւ անհատների՝ Կուսակցության շարքերը ներգրավելու ուղղությամբ»,- ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: