Թուրքիան քննարկում է Ուկրաինային «Բայրաքթարի» փոփոխված տեսակի ԱԹՍ-ներ փոխանցելու հարցը
Թուրքական կողմը դիտարկում է Ուկրաինային «Բայրաքթար Աքինչի» անօդաչու թռչող սարքեր տրամադրելու հարցը։ Այս մասին հայտարարել է Բայքար արտադրող ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը։
Նրա խոսքով` Ուկրաինայում այս կամ այն տեսակի անօդաչու թռչող սարք արտադրելու համար ընկերությունը պետք է ունենա Թուրքիայի կառավարության թույլտվությունը։
«Պաշտպանական համագործակցությունը պահանջում է կառավարության թույլտվությունը, մենք ունենք այդ թույլտվությունը: «Բայրաքթար Աքինչիի» հարցը քննարկման փուլում է, սա կարող եմ»,- նշել է Հալուք Բայրաքթարը: