Եկավ, ասաց՝ թավշյա հեղափոխություն բայց այն, ինչ մեր հետ կատարվում է, թավշյա գենոցիդ է, գենը կտրելու գործընթաց՝ արդեն հինգ տարի․ Հովհաննես Գալստյան
Ռեժիսոր Հովհաննես Գալստյանի դիտարկմամբ, այն ինչ անում են ադրբեջանցիները հայկական խորհդանիշների հետ՝ մեծ ողբերգության փոքրագույն տարրերն են։
«Ինչպես գցում են մեր խաչը, այնպես էլ այն վեր է հանվելու»,- ասուլիսի ժամանակ ասաց Հովհաննես Գալստյանը։
Նրա կարծիքով՝ հողը հանձնվում է, երբ մարդիկ այնտեղ չեն ապրում, հետևաբար պետք է ամեն ինչ անել, որ արցախցիները վերադառնան իրենց բնօրրան, քանի որ Արցախն արցախահայերինն է։
Ինչ վերաբերում է Հայաստանում գտնվող հայրերին, ապա, Հովհաննես Գալստյանի խոսքով, առաջին հերթին պետք է հոգալ բոլոր արցախահայերի կարիքները, որ նրանք պետք է լինեն առաջինը, հայաստանցիները՝ երկրորդը:
«Եթե չենք ուզում դառնալ գաղթական, ապա այս իշխանություններին պետք է հեռացնել, միանշանակ: Սա եկավ, ասաց՝ թավշյա հեղափոխություն բայց այն, ինչ մեզ հետ կատարվում է, թավշյա գենոցիդ է, գենը կտրելու գործընթաց՝ արդեն հինգ տարի»,- հայտարարեց Հովհաննես Գալստյանը:
Նա ընդգծեց, որ այդ գենոցիդըն արվեց աստիճանաբար՝ թշնամանք սերմանելով, ֆեյքերի միջոցով դժբախտացած հայրենակիցների վրա ծիծաղելով, արդյունքում՝ երկիրը մտավ մի շրջափուլ, որը ողբերգական էր:
«Մենք հին ազգ ենք, բազմաթիվ ողբերգական շրջափուլերի միջով ենք անցել և վերականգնվել ենք, բայց ամեն անգամ մեր մսից մի մաս պոկել տարել կերել են, հիմա էլ մի մաս մեր մսից ծամեցին և, ամբողջ մարմինը դրանից ցավում է, բայց միակ ելքն այն կասեցնելու՝ երախը պատռելն է, քեզ կծող բերանի մեջ կրակելն է»,- ասաց Գալստյանը։