Էրդողանն այցելելու է Ադրբեջան. նախատեսվում է ռազմավարական կարևոր հարցերի քննարկում
Ադրբեջանում անցկացվելու է թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմավարական հարցերի քննարկում, ինչի մասին տեղեկացնում է APA գործակալությունը:
2016 թվականի փետրվարի 18-ին Ադրբեջան է այցելելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նախատեսվում է, որ Էրդողանը Ադրբեջան է այցելելու մի խումբ բարձրաստիճան պետական և ռազմական պաշտոնյաների հետ: Այժմ այդ հանդիպումների կազմակերպման աշխատանքներն են իրականացվում: Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ կոնֆերանս-հանդիպումները կարող են անցկացվել Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում:
Ամեն տարի անցկացվում են թուրք-ադրբեջանական ռազմավարական նշանակության կոնֆերանս: Վերջին անգամ այն անցկացվել էր 2015 թվականի հունվարի 15-ին: