Իրանը լայնածավալ զորավարժություն է իրականացնելու ԱԹՍ-ների մասնակցությամբ
Իրանի բանակը պատրաստվում է լայնածավալ համատեղ զորավարժություն կազմակերպել՝ ռազմական անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ։
Անօդաչու թռչող սարքի զորավարժությանը կմասնակցեն բանակի չորս ստորաբաժանումների՝ ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերի զորքերը: Այս մասին տեղեկացնում է asnimnews.com-ը։
Առաջիկա օրերին պատերազմական խաղը կանցկացվի Իրանի կենտրոնական և հարավային խոշոր հատվածներում։
Իրանը վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցել անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում։
Օգոստոսին պաշտպանության նախարարության խոսնակն ասել էր, որ եվրոպական մի շարք երկրներ խնդրել են գնել Իրանի անօդաչու թռչող սարքերը։