Արմեն Երիցյանը վերջին անգամ կամփոփի տարին
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը փետրվարի 9-ին ամփոփում է 2015 թ.-ի աշխատանքը: Նշենք, որ ներկայիս նախարար Արմեն Երիցյանն այս պաշտոնը զբաղեցնում է 2014թ-ի դեկտեմբերի 1-ից, ով 2010թ-ից աշխատում էր ԱԻ նախարար: Արմեն Երիցյանի նշանակումը շատ իրարամերժ տրամադրություններ ստեղծեց: Շատերի համար անհասկանալի էր, թե ինչպես մի գիշերում Երիցյանը կուսակցանափոխ եղավ ու միանգամից` համատեղված երկու օղակներում դարձավ նախարար:
Այսօր ևս օղակը նեղանում է Արմեն Երիցյանի շուրջ: Ինչպես ասում են` դաշնակները երկու ոտքը մի կոշիկում դրել ու Երիցյանի նախարարության կեսն են ուզում`արտակարգ պատահարներից ու իրավիճակներից հեռու մի տարածք`Տարածքային կառավարման նախարարությունը: Իրականում դա մի տարածք է, որտեղ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն կաշխատեն մարզպետների հետ միասին ու կբաժանեն այնպես, որ և գայլերը, և ոչխարները կուշտ լինեն: Ու չի բացառվում, որ Արմեն Երիցյանը վերջին անգամ ամփոփի տարին որպես ՏԿԱԻ նախարար: