Դիանա Մարտիրոսյանը հեռացրել է Տաթևիկ Վիրաբյանի մասին արված գրառումը. Արսեն Բաբայան
Սեպտեմբերի 25-ին տեղեկացրել էի, որ Դիանա Մարտիրոսյան անվանումով ֆեյսբուքյան օգտատերը հանցագործության մասին տվյալներ է հրապարակել իր անձնական էջում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:
«Որպես Տաթևի պաշտպան պաշտոնապես տեղեկացրել էի, որ ոչ քննչականում և ոչ էլ դատարանում Տաթևիկ Վիրաբյանն այսպիսի տեղեկություն չի հայտնել։ Ուստի՝ անհրաժեշտ է քրեադատավարական ընթացակրգերով պարզել, թե որտեղից այդ օգտատիրոջը իր հրապարակած տեղեկությունը և արդյոք այն համապատասխանում է իրականությանը։
Վերոգրյալի նպատակով ՀՀ քննչական կոմիտեին հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել։
Այսօր տեղեկացա, որ սույն օգտատերն իր էջից հեռացրել կցված լուսանկարում առկա գրառումը։
Հարկ եմ համարում ընդգծել, որ գրառումը հեռացնելը չի կարող քրեական վարույթ չնախաձեռնելու առիթ լինել։ Վարույթը պետք է նախաձեռնվի և իրականությունը բացահայտնվի»: