Ադրբեջանի ԱԻՆ-ը գազալցակայանի պայթյունի վայրում հայտնաբերել է 48 մարմին (տեսանյութ)
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ ավարտել է որոնողափրկարարական աշխատանքները՝ կապված Ստեփանակերտի մերձակայքում գտնվող գազալցակայանում բռնկված հրդեհի և պայթյունի հետ։
Ադրբեջանի ԱԻՆ փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 48 մարդու դի և հանձնել նշանակված վայր։