Ռուս խաղաղապահները Հայաստանից ավելի քան 15 տոննա ալյուր են հասցրել Ստեփանակերտի հացի գործարան (տեսանյութ)
Ռուս խաղաղապահները Հայաստանից ավելի քան 15 տոննա ալյուր են հասցրել Ստեփանակերտի հացի գործարան: Այս մասին տեղեկանում ենք ռուսական խաղաղապահ առաքելության տելեգրամյան ալիքից։
Նշվել է նաև, որ Հայաստանից Արցախ հասցված ալյուրն օգտագործվելու է հացի պատրաստման համար, որն էլ կբաշխվի այնտեղի բնակչությանը։