Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը
Մամուլ

«Ժողովուրդ». Ինչո՞ւ գլխավոր դատախազը չի հետախուզում և կալանավորում Ադրբեջանի գեներալներին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչո՞վ է զբաղված ՀՀ գլխավոր դատախազությունը, երբ Ադրբեջանը ահաբեկչություն իրականացնելու «հանցակազմով» ձերբակալում կամ կալանավորում է Արցախի հերոսամարտի գեներալների:

Սեպտեմբերի 27-ին Արցախը լքելու ճանապարհին Ադրբեջանը կալանավորեց Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին։

Երեկ Ադրբեջանի ԱԱԾ-ն հրապարակեց, թե ինչպես են ձերբակալել ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, որը, Armlur.am-ի տեղեկություններով, եղել է Ռուբեն Վարդանյանի հետ նույն մեքենայում։ Ձերբակալված է նաեւ Արցախի նախկին ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը:

Նկատենք, որ 2 տարի առաջ Ազգային ժողովի ամբիոնից ԱԺ այն ժամանակ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ահազանգում էր սպասվող վտանգի մասին. «Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել մեր մի քանի հարյուր հայրենակիցների նկատմամբ (խոսվում է մոտ 380 մարդու մասին): Ցուցակում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը, Արցախի ԱԳՆ Դավիթ Բաբայանը, ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը եւ այլք: Փոխարենը, մեր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել ադրբեջանցի մի մարզական մեկնաբանի նկատմամբ»։

Ավելին՝ Թագուհի Թովմասյանը բազմիցս նախկին դատախազին հարցադրումներ է արել, թե ՀՀ գլխավոր դատախազության կողմից ինչու որեւէ քայլ չի նախատեսվել Ադրբեջանի գեներալիտետի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասով. «Ի վերջո, դժվար չէ ապացույցներ ներկայացնել, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանը թույլ է տվել տարբեր հանցագործություններ, իրականացրել է այնպիսի վայրագ գործողություններ, որոնք մերժելի են մի շարք կոնվենցիաներով ու օրենքներով։ Հիմա մեր ձեռքերն ազատ են հետախուզելու եւ դժվարություններ ստեղծելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար, որպեսզի նրանք չկարողանան օգտվել տեղաշարժի իրենց իրավունքից։
Մենք պարտվել ենք պատերազմում, բայց դա չի նշանակում, որ իրավական հակակշիռներ չպետք է ստեղծել»,- ԱԺ ամբիոնից հայտարարել էր պատգամավորն ու դատախազությանը սթափվելու կոչ արել։

Արդյունքում նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լուռ հետեւեց ու որեւէ քայլ չիրականացրեց: Ներկայիս դատախազ Աննա Վարդապետյանը եւս որեւէ քայլ չի իրականացնում ու հանդիսատեսի նման հետեւում է, թե ինչպես են վարվում մեր ազգային հերոսների հետ։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետաքրքրվելով, թե ինչով է զբաղված դատախազությունը, արդյոք որեւէ հակակշիռ քայլ արել է Ադրբեջանի գեներալիտետի, քաղաքական ղեկավարների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասով։ Արդյոք Աննա Վարդապետյանը մտադիր չէ՞ հետախուզում հայտարարելու գործընթաց եւ դժվարություններ ստեղծել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար, որպեսզի նրանք չկարողանան օգտվել տեղաշարժի իրենց ազատությունից։

Ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հորդորեցին դիմել գրավոր։ Կանենք»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում