Պահքը կամավոր նեղության դիմելու քայլ է. (տեսանյութ)
«Մեծ Պահքը հոգենորոգ իրողություն է, իմաստն այն է, որ սխալները վեր հանենք: Պահքը հոգու սնունդ է, որից հրաժարվելը տանում է մահվան: Մենք պետք է հոգ տանենք հոգու համար»:
«Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանը: Նա մանրամասնեց, որ Պահքը կամավոր նեղության դիմելու քայլ է: Չպետք է թեթևացնել պահքը: Եվ այս շրջանում հատկապես ինքնախոստովանությունը, խորհրդակցությունը քահանայի հետ շատ կարևոր է: Պահքը պետք է սկսել ուրախությամբ, առանց մտածելու, որ դժվարություն է:
Մանրամասները՝ տեսանյութում