«Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է լիբանանահայ Ժակ Գրիգորի Բաքարեջյանը
Փետրվարի 9-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է լիբանանահայ Ժակ Գրիգորի Բաքարեջյանը:
Թեման` Ժակ Գրիգորի Բաքարեջյանը կդիմի ՀՀ նախագահին` իր կնոջ` ոստիկանության համակարգի նախկին աշխատակից Նաիրա Մկրտչյանի կողմից, առանց ծննդականի բնօրինակի փաստաթղթերը կեղծելու, կեղծ քաղաքացիություն ստանալու եւ դրա արդյունքում իրենց երեխաներին ՀՀ տարածքից փախցնելու հարցով:
Ասուլիսին ներկա կլինի նաեւ Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը, ինչպես նաև դերասան Վիգեն Ստեփանյանը: