Արցախում սպանված 10-ամյա Միքայելին և 8-ամյա Նվերին վաղը կհուղարկավորեն Հայաստանում
Վաղը՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 14:00-ին Մասիսի քաղաքային գերեզմանատանը տեղի կունենա Ադրբեջանի հարձակման հետևանքով սպանված երեխաների՝ տասնամյա Միքայել Ղազարյանի և ութամյա Նվեր Ղազարյանի հուղարկավորության արարողությունը: Այս մասին հայտնում է Մասյացոտն թեմի Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը։