Նիկոլ Փաշինյանի խոսնակը «Արցախ» ասելու համար ներողություն խնդրեց (տեսանյութ)
Ներկայացվում էին վերջին թվային տվյալները, Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանն Արցախ բառն ասաց, ապա ինքն իրեն շտկեց՝ ասելով` ներեցեք, Լեռնային Ղարաբաղ։
«Անդրադառնալով այսօրվա մեր նախորդ եթերի արծարծած հարցերին՝ ինչպես գիտեք՝ նախօրեին վարչապետը ներկայացրել էր, որ Արցախից... կներեք, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջարկվում է միանվագ 100 հազար դրամ գումար»,- նշեց նա։