Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. Թանդիլյան
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն ավարտեց հազարամյա պատմությունը, պատմության մեջ առաջին անգամ Արցախում հայեր չեն ապրելու. Միհրան Հակոբյան

Արցախում միշտ են ապրել հայերը: Համենայնդեպս, էթնոգրաֆիային (այդպիսի գիտություն կա) հայտնի չէ փաստ, որ Արցախում հայերից առաջ ուրիշ էթնիկ միավոր է բնակվել: Ինչ վերաբերում է քաղաքական հարթությանը, ապա հայերի պատմության մեջ Արցախը բացառիկ նշանակություն ունի, քանզի Արցախը միակն է, որ անշեղորեն ունեցել է պետականակերպ ինքնուրույնություն:

«Առավոտ» օրաթերթում հրապարակած հոդվածում պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը գրել է:

«Սկսած Վանի թագավորությանը հաջորդած ժամանակաշրջանից, Արցախը, երբեմն լինելով ընդհանուր հայկական պետականության կազմում, երբեմն` չլինելով, անշեղորեն պահպանել է պետականակերպ ինքնուրույնությունը` միաժամանակ ազգային ինքնության ձեւավորման եւ զարգացման հարցերում լինելով հայության կարեւորագույն կենտրոններից մեկը: Բնավ պատահական չէ, որ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն առաջին հայկական դպրոցներից մեկը հիմնադրել է Ամարասի վանքում:

Երվանդունիների, Արտաշեսյանների, Արշակունիների Հայաստանի շրջանում, ինչպես եւ Հայաստանի «անտիկ» պատմության ու վաղ միջնադարում Պարսկաստանի եւ Բյուզանդիայի միջեւ Հայաստանի բաժանումների, այնուհետեւ 7-րդ դարի արաբական արշավանքների շրջանում պատմությանը հայտնի չէ դեպք, որ հայկական Արցախը (անկախ նրանից, թե որ տերության գերիշխանությունն է ճանաչել) պետության կամ պետական ինքնավարության ատրիբուտներ չի ունեցել:

10-րդ դարում Բագրատունյաց թագավորության անկման պահին Արցախում արդեն իսկ գործում էին կայուն պետականակերպ ինստիտուտներ` հայկական իշխանությունների տեսքով: Հետագա իրադարձությունները` 11-րդ դարի սելջուկ-թուրքական ցեղերի ներթափանցումը տարածաշրջան, 12-րդ դարում Զաքարյանների իշխանապետության ազատագրական պատերազմները, 13-րդ դարի մոնղոլական արշավանքները, 14-րդ դարի Լենկ Թեմուրի արշավանքը, 15-րդ դարում կարա-Կոյունլուների, հետո նաեւ աղ-Կոյունլուների տիրապետությունը, Հարավային Կովկասի համար 16-17-րդ դարերի թուրք-պարսկական պատերազմները  զգալի վնասներ են հասցրել, բայց որպես հայկական պետականակերպ միավորում՝ Արցախը պահպանվել է:

Ավելին՝ արդեն 18-րդ դարասկզբին Արցախի ինքնավար իշխանական (մելիքական) տները սղնախներ՝ դժվարամատչելի ռազմական ամրություններ էին ստեղծել: Արցախի իշխանները քաղաքականապես այնքան էին ինքնուրույնացել, որ ժամանակ առ ժամանակ հրաժարվում էին Պարսկաստանին հարկեր վճարելուց, հարաբերական հաջողությամբ դիմակայում էին թուրք օսմանների հարձակումները, իսկ արդեն սղնախությունների հիման վրա ձեւավորված Խամսայի մելիքությունները հայության ազատագրական շարժման գլխավոր կենտրոնն էին եւ հայկական անկախ պետության վերաստեղծման հարցերով շփումների մեջ էին Ռուսաստանի եւ եվրոպական տերությունների հետ:

Մինչեւ 19-րդ դարի սկիզբ (սկսած Նադիր Շահից, վերջացրած Աղա Մուհամմադ շահով եւ Ֆաթալի շահով) Պարսկաստանը տարբեր մեթոդներով փորձում էր իր տիրապետության տակ պահել պետական ինքնուրույնության ատրիբուտներ ունեցող հայկական Արցախը, բայց չստացվեց: Ի վերջո, 1813թ.-ին Գյուլիստանի պայմանագրով Արցախն անցավ Ռուսական կայսրությանը: Եվ, այդ անցումը ոչ թե նվաճված ինչ-որ տարածքի, այլ պետականակերպ միավորի՝ պարսկական տիրապետության տակ եղած նախկին վարչատարածքային սուբյեկտի անցում էր, թեեւ մելիքական տների ներքին երկպառակությունների եւ տարածաշրջանային ընդհանուր միջավայրի ազդեցության ներքո Արցախում իշխանությունն այդ պահին հայտնվել էր իսլամադավան Ջեւանշիր ցեղախմբի ձեռքում, ինչը ցարական իշխանություններն արագորեն վերացրեցին, որովհետեւ չէին կարող ժողովրդագրական ճնշող մեծամասնությամբ հայկական միավորումում իշխել փոքրաթիվ ցեղախմբի ներկայացուցիչները:

1917թ.-ին Ռուսական կայսրության փլուզումից հետո Արցախը կրկին հայկական պետականանման միավոր էր, վարչատարածքային կազմավորում՝ պետական կառավարման մոդելով (ի դեմս Արցախի ազգային խորհրդի), որին տիրապետելու հավակնություն ուներ 1918թ.-ին ստեղծված Ադրբեջանի Հանրապետությունը: 1921թ.-ին որպես հայկական ինքնավարություն (ԼՂԻՄ) ընդգրկվելով Խորհրդային Ադրբեջանի կազմում՝ 70 տարի Արցախը ԽՍՀՄ օրենքներով շարունակում էր պահպանել պետականակերպ ինքնուրույնությունը՝ լեզվով, դպրոցով, ազգային մշակույթով եւ կառավարման համակարգով:

1991թ.-ին հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայաստանի եւ համայն հայության օգնությամբ հաղթեց Ադրբեջանին պարտադրված պատերազմում եւ մինչեւ 2020թ.-ի 44-օրյա պատերազմը հանդիսացավ միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխանող հայկական պետություն: Անհիշելի ժամանակներից մինչեւ 2023թ. Արցախը երբեք ու ոչ մի ժամանակաշրջանում չի կորցրել հայկականությունն ու հազարամյա պետականակերպության ավանդույթը:

2023թ. սեպտեմբերին բոլոր կողմերից դավաճանված ու լքված Արցախը դադարեց գոյություն ունենալ: Եվ իհարկե սխալ չեն այն պնդումները, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրոյացրել է Արցախը հայկական պահելու 30 տարիների համայն հայության ջանքերն ու զրկանքները, իմաստազրկել է վերջին 30 տարիների հայերի քաղաքական պատմությունը, «ջուր է դարձրել» վերջին 30 տարիներին Արցախի հայկականության համար հայերի թափած արյունը:

Բայց Նիկոլ Փաշինյանի բերած աղետի մասշտաբը շատ ավելի մեծ է, քան այս պահին գիտակցվում է. հոմո սապիենսի պատմության մեջ առաջին անգամ Արցախում հայեր չեն ապրելու, պատմության մեջ առաջին անգամ վերացավ հայերի պետական ավանդույթի կրող միավորը, քաղաքական իմաստով՝ հազարամյա պետականության հիշողության գենը կրողը: Նիկոլ Փաշինյանը ավարտեց հազարամյա պատմությունը»,- գրված է հոդվածում: