Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է/
Գնացքներին սպասելիս, Ձեր իսկ անվտանգությունից ելնելով, խնդրում ենք չհատել կառամատույցի վրա նշված կարմիր գիծը։ Կառամատույցի կարմիր գիծը հատելով՝ դուք նաև խոչընդոտում եք մոտեցող գնացքի բնականոն ընթացքին և հավելյալ ավելացնում րոպեներ, որոնք նշվում են որպես ուշացումներ գնացքների չվացուցակում։
Միաժամանակ հորդորում ենք՝ գնացքի ժամանումից հետո շարժակազմից իջնելիս և քայլելիս դեպի շարժասանդուղքներ քայլել աջ կողմով՝ չխանգարելով իջնող շարժասանդուղքի վրա գտնվող ուղևորներին։