Ընձառյուծը ներխուժել է դպրոց. 5 մարդ վիրավոր է. (տեսանյութ)
Հնդկաստանի հարավում ընձառյուծը ներթափանցել է դպրոց և, հարձակվելով ներսում գտնող մարդկաց վրա, ծանր վնասվածքներ է հասցրել 5 մարդու՝ տեղեկացնում է India.com-ը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը, և դպրոցում աշակերտներ չեն եղել: Ավելացնենք, որ հինգ տուժածներից մեկը լուրջ վնասվածքներ ստանալու պատճառով հոսպիտալացվել է: Դեպքի վայր ժամանած բնության պաշտպանության ծառայության աշխատակիցները կենդանուն քնաբեր են ներարկել և տեղափոխել Բաներգհատայի կենդանաբանական այգի: