Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը ԼՂՀ-ն լուծարելու մասին անօրինական է և ոչ իրավաչափ․ Արտակ Բեգլարյան
ԼՂՀ-ն լուծարելու՝ նախագահի հրամանագիրն անօրինական է և ոչ իրավաչափ։
Այս մասին X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է ԼՂ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը ԼՂՀ-ն լուծարելու մասին անօրինական է և ոչ իրավաչափ.
1. Ոչ մի նախագահ իրավասու չէ լուծարել հանրաքվեով ժողովրդի ստեղծած Հանրապետությունը։
2. Այդ հրամանագիրը ստորագրվել է ադրբեջանական կոշտ ագրեսիայի և ուժի սպառնալիքի արդյունքում։
Այն անվավեր է»,- ասված է գրառման մեջ: