Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Մուշեղ Շուշանյանին․ «Հելսինկյան ասոցիացիա»-ի հայտարարությունը
Փաստաբան Մուշեղ Շուշանյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը դատարանը բավարարել է։
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ն արածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Փաստաբան, իրավապաշտպան և լավ ընկեր Մուշեղ Շուշանյանը կալանավորվել է։ Քրեական վարույթով նրա նկատմամբ ընտրվել է խափանման ամենախիստ միջոցը, առանց հաշվի առնելու նրա անձն ու վաստակը։
Դատապարտում ենք որպես պատիժ կիրառված խափանման միջոցի կիրառումը, առավել ևս, որ Մուշեղին վերագրվող արարքի (հիմնավոր կասկածի) հիմնավորումը առերևույթ տապալվելու է քննության ընթացքում։
Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Մուշեղ Շուշանյանին, անհրաժեշտության դեպքում Հելսինկյան ասոցիացիան և նրա յուրաքանչյուր անդամը պատրաստ են երաշխավորելու Մուշեղի պատշաճ վարքագիծը»։
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն նրան ձերբակալել էր նախկին արած հայտարարությունների ու գրառումների համար.