Կանադան 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնության տեսքով ֆինանսավորում է տրամադրում ԿԽՄԿ-ին՝ ԼՂ հայերի կարիքների համար
Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին և միջազգային զարգացման նախարար Ահմեդ Հուսենը հայտարարել են ԼՂ-ի հայերին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու մասին: Ջոլին X-ի իր միկրոբլոգում գրել է.
«Կանադան Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հայերի կողքին է. 2,5 միլիոն դոլար նախնական ներդրումով Կանադան այնտեղ է աջակցելու առավել խոցելի խավերին»:
Իսկ միջազգային զարգացման նախարարը հայտնել է.
«Լեռնային Ղարաբաղում խորը մտահոգիչ ճգնաժամից բխող հրատապ կարիքները լուծելու համար Կանադան 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնության տեսքով ֆինանսավորում է տրամադրում ԿԽՄԿ-ին: Մենք միշտ պաշտպանելու ենք ամենախոցելիներին»:
To address the urgent needs stemming from the deeply concerning crisis in Nagorno-Karabakh, Canada is providing $2.5M in humanitarian assistance funding to the @ICRC. We will always protect the most vulnerable. pic.twitter.com/Irb9L0KiwX
— Ahmed Hussen (@HonAhmedHussen) September 28, 2023