Գերմանիայի կանցլերը ժամանել է Թուրքիա
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր ժամանել է Թուրքիա, ինչի մասին տեղեկացնում է sondakika.com կայքը:
Այսօր վաղ առավոտյան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի օդանավը ժամանել է Անկարայի Էսենբողայի օդանավակայան: Պաշտոնական դիմավորումից հետո նա ուղևորվել է հյուրանոց: Այսօր նախատասվում է Մերկելի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ: Նախագահ Էրդողանի հետ հանդիպումը նախատեսվում է վաղը:
Անգելա Մերկելի այցի հիմնական նպատակը սիրիացի և իրաքցի փախստականների հարցն է: Մերկելը վերջին անգամ Թուրքիա էր ժամանել 2015 թվականի հոկտեմբերի 18-ին, որի քննարկման գլխավոր թեման Եվրոպա թափանցող մեծաթիվ փախստականներն են եղել: