Մեր խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց․ Պեսկով
Կրեմլը հայտարարել է, որ ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին՝ կապված ԼՂՀ իշխանությունների՝ հանրապետության կազմալուծման մասին հայտարարության հետ։
«Մենք հաշվի ենք առնում, ուշադիր հետևում ենք իրավիճակին, առաջին հերթին, իհարկե, հումանիտար ասպեկտը, դա ամենակարևորն է»,- ասաց նա։
Պեսկովը հավելել է. «Մեր խաղաղապահները շարունակում են օգնել մարդկանց։ Նրանցից շատերը ցանկություն են հայտնում տեղափոխվել Հայաստանի տարածք։ Իրենք, բոլոր ցանկացողներին սատարում են»։