Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին երկու մեքենա է այրվել
Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին այրվել է Հայաստանի քաղաքացիների երկու մեքենա, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Դեպքը տեղի է ունեցել Շուշի-Բերձոր (Լաչին) հատվածում։ Նախ՝ խաղաղապահներին պատկանող 8 տոննա քաշով վառելիքի ցիստեռնը շրջվել է ճանապարհի եզրին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Հրդեհը տարածվել է ճանապարհի եզրին կայանված ՀՀ քաղաքացիների մեքենաների վրա։