ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԷրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՔննարկվել է Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը տեխնոլոգիական կրթության ոլորտումԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվի«Կտեսնեմ». Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Իսրայելի նոր կառավարության ձևավորմանըՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՈւկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Զելենսկին մանրամասներ է հայտնելԳալյանի գլխավորությամբ քննարկվել է Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգըCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակը«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsՀայաստան-Սլովենիա գործարար համաժողով է տեղի ունեցելԹուրքիան նախազգուշացրել է Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՎթարային ջրանջատում Արագածոտնի մարզում. հասցեներԳերմանիայում պայթյունը քանդել է բնակելի շենքի մի մասը. չորս մարդ տուժել է, երեքն անհետ կորել ենԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՄբապեի սկանդալային արտահայտությունից հետո Ռեալը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկելՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Ա․ Բադալյանի հետԳերմանիան քվանտային կապի փորձնական ցանց է գործարկել՝ կիբեռհարձակումներից պաշտպանվելու համարՔննարկվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-հնդկական համագործակցության հնարավորությունըԽարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲՌուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններինՀայաստանի արդարադատության նախարարը հաստատեց․ դատարանի որոշումների կատարումը պարտադիր է բոլորի համարՌուսաստանի ԶՈւ–ն Ուկրաինայում հարվածներ է հասցրել նավերի, լոգիստիկ կենտրոններիԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԻշխանություններն անցողիկ են, հայրենիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժականԵրվանդ Օտյանի փողոցում փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել ենՖրանսիայում անկարգությունների մասնակիցներին կարող են պարտավորեցնել մինչև 10 հազար եվրո փոխհատուցում վճարել պատճառված վնասի համարՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Ֆրանսիական զորքերը առաջին անգամ հետ են մղել հութիների հրթիռային հարձակումը Բան Էլ Մանդեբի նեղուցումԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԵս եմ հանձնարարել պարեկային ծառայությանը, որ փարոսիկներն անջատած վարեն մեքենաները. ՆԳՆ (տեսանյութ)Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԹող գլուխները տան պատին, հետո էլի տան, որ հասկանան. Փաշինյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)Իրանի քաղաքացու բնակարանից հափշտակել են 10 հազար դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար դոլարի վարսերՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըԴավիթ Խուդաթյանի անունով և լուսանկարով ստեղծվել է կեղծ օգտահաշիվԱլեքսան Ալեքսանյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինՄեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամԹրամփը ծրագրում է հանդիպում անցկացնել Զելենսկու և Պուտինի հետ10 բջջային հեռախոս և թմրանյութի նմանվող զանգված․ ՔԿՀ-ում կանխվել են փոխանցման փորձերԾնվել է 44-օրյա պատերազմում անմաhաgած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ Ավետը (տեսանյութ)Օդային և ուժային ակրոբատիկա, ձեռնածություն, ծաղրածուներ ու բազմաժանր տպավորիչ համարներ. «Վարդանյան եղբայրներ» կրկեսը՝ հյուրախաղերով Հայաստանի մարզերում էԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»
ԱԺ-ն վերածել են էժանագին թատրոնի․ ՔՊ-ն ու ընդդիմությունը խաղում են իրենց դերերը
Արխիվ

Աշոտյանի լայն ժպիտը, «Այբ»-ում սովորող որդիներն ու պարտուսից դուրս մնացած երեխաները

Ժողովուրդը մի լավ խոսք ունի`«ձեռք ունես` գլուխդ քորի»: Ու մեր պաշտոնյա այրերն էլ հիմնականում առաջնորդվում են հենց այս կարգախոսով. ինչքան կարող են` օգտվում են, իսկ իրենցից հետո` թեկուզ ջրհեղեղ:

Այսպես օրինակ` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն արդեն 7-րդ տարին է ` համակարգում է, սակայն մատաղ սենդի կրթական հարցերով զբաղվելու, նրանց ուսուցումը մատչելի դարձնելու և իր ոլորտում դրական տեղաշարժ արձանագրելու փոխարեն միայն սեփական երեխաների ճակատագրով է զբաղված:

Չնայած Աշոտյանը խոսում է հանրակրթական դպրոցների բարձր որակի մասին, սակայն նա ինքն էլ չի վստահում ու հավատում իր իսկ կատարած բարեփոխումներին մինչև իսկ այնքան, որ սեփական տղաներին ուղարկում է ոչ թե սովորական հանրակրթական դպրոց, այլ «Այբ» ոչ պետական ուսումնական հաստատություն, որտեղ ոչ միայն կրթությունն է դրված բարձր հիմքերի վրա, այլև դրա դիմաց վճարվող գումարներն են բավականին զգալի:

Այստեղ տարեկան վարձավճարը կազմում է 2.5 մլն դրամ: Ասել է թե` նախարարը իր տղաների ուսման համար տարեկան կվճարի 5 մլն դրամ: Թեև նախարարը վստահեցնում, թե երկու երեխայի պարագայում որոշակի զեղչեր են գործում;

Բայց այստեղ խնդիրը միայն սա չէ: Զավեշտ է պարզապես այն, որ այս մասին Աշոտյանն իսկապես հպարտությամբ է խոսում: Նա հայտարարել է, թե ինքն ու իր կինը չեն խնայում միայն երկու դեպքում` իրենց երեխաների առողջության և նրանց կրթության հարցում:

«…ես ինձ կարող եմ նման բան թույլ տալ»,- լայն ու հպարտ ճակատով, և նույքանն էլ լայն ու հպարտ ժպիտով, հայտարարում է Արմեն Աշոտյանը:

Կեցցե ամենակարողի թույլտվությամբ օժտված կրթության նախարարը, ով մտածում է սեփական շահի, սեփական երեխաների և միայն նրանց լիարժեք կրթությունն ապահովելու մասին ու կարողանում է անել դա:

Սա այն դեպքում, երբ սոցիալական ծանր պայամաններում գտնվող բազմաթիվ ընտանիքներ ոչ միայն չեն կարողանում հավուր պատշաճի ուղարկել իրենց երեխաներին դպրոց, այլև հնարավորություն չունեն ընդհանրապես նրանց տալ ամենասովորական տարրական կրթության:

Օրինակ, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը newspress.am-ի հետ զրույցում նկատեց, որ մարզի 7 համայնքներում ընդհանրապես դպրոց չի գործում: Պարտադիր ուսուցումից էլ, սոցիալական և տարբեր այլ պատճառներով, դուրս է մնացել 20 երեխա: Իհարկե, Մինաս Սայադյանը չի բացառում, որ կան նաև տասնյակ թաքնված դեպքեր:

Լոռու մարզը թերևս բացառություն չէ: Կրթական ոլորտի այս օրինակ խնդիրներ կան շատ մարզերում:
Մի առիթով Աշոտյանը հայտարարել է, թե «մինչև չլուծվի դպրոց չգնացողների խնդիրը, գիտելիքի օրը լիարժեք վայելել անհնար կլինի»:
Կարելի է մտածել, որ միայն ու միայն իր սեփական երեխաների կրթության ու գիտության նախարարն իսկապես տեղյակ չէ, որ պարտուսից դուրս մնացած երեխաներ կան:

Հակառակ դեպքում ինչպե՞ս կարող էր, արդեն 7 տարի շարունակ, վայելել ոչ միայն սեպտեմբերի մեկը, այլև ողջ ուսումնական տարին:
Եվ դա անել միայն իրեն հատուկ լայն ժպիտով ու բաց ճակատով: