Տոկիոյում նախատեսվում է կառուցել 1.7 կմ բարձրությամբ բնակելի շենք
Մինչև 2045 թվականը Kohn Pedersen Fox Associates և Leslie E. Robertson Associates ընկերությունները մտադիր են Տոկիոյում կառուցել 1.7 կմ բարձրությամբ բնակելի շենք՝ տեղեկացնում է The Independent-ը։
Նշենք, որ ճապոնական երկնաքերը երկու անգամ ավելի բարձր կլինի, քան Դուբայի Բուրջ Խալիֆա աշտարակը, որն այս պահին աշխարհի ամենաբարձր շինությունն է համարվում։
Sky Mile («Երկնային մղոն») անվանումով երկնաքերը կարող է տեղավորել 55 հազար բնակչի և կհամարվի «ապագայի քաղաքի» մաս՝ տեղակայված Տոկիոյի ծոցում արհեստական կղզիների շղթայի վրա։ Այս երկնաքերում բնակարաններից բացի՝ կտեղակայվեն առևտրի կենտրոններ, ռեստորաններ, հյուրանոցներ, մարզասրահներ, գրադարաններ և պոլիկլինիկաներ։