ՏԻՄ ընտրություններ մի շարք համայնքներում
Փետրվարի 14-ին նշանակված են Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Դիլիջան համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
Դիլիջանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածուները երեքն են` գործող քաղաքապետը, նախկին քաղաքապետը և անկուսակցական Ժորա Սահաբալյանը:
Լոռու մարզի Թումանյան համայնքում միակ թեկնածուն ՀՀԿ-ից գործող քաղաքապետն է, իսկ Տաթևում առաջադրվել է համայնքի գյուղապետ Մուրադ Սիմոնյանը, ում հետ կպայքարեն Շինուհայրի ևս 2 բնակիչներ՝ Երկրապահների միության անդամ, թոշակառու Իգոր Աբրահամյանն ու անկուսակցական Վարշամ Բագրատյանը։