Երևանում ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի 74 մասնակցի
Ժամը 15:00-ի դրությամբ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար, ոստիկանություն է բերվել ակցիաների 74 մասնակից: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Հիշեցնենք՝ Երևանում վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները։ Կարճ ժամանակով փակվել էր Արշակունյաց պողոտայի՝ կրկեսի շենքի մոտակա հատվածը, Կորյունի փողոցի՝ Աբովյանի փողոցի մոտակա հատվածը, Աբովյան փողոցի՝ «Սաս» սուպերմարկետի մոտակա մասը, Կասյան-Գյուլբենկյան հատվածը։ Կարմիրբերետավորներն արդեն սկսել են բերման ենթարկել քաղաքացիներին։
ՀՀ առաջին վարչապետ, Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը սեպտեմբերի 24-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ երեք օր շարունակ վաղ առավոտից մինչև երեկո Հայաստանը պարալիզացվելու է։