Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» պաշտպան Վարազդատ Հարոյանը հեռացել է «Իրտիշից»
Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» պաշտպան Վարազդատ Հարոյանը հեռացել է «Իրտիշից», որի կազմում փորձաշրջան էր անցնում: Հարոյանը միացել է Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ակտոբեին», ինչի մասին տեղեկացնում է «sports.kz»-ն:
Նշենք, որ 23-ամյա ֆուտբոլիստի հետ «Ակտոբեում» փորձաշրջան կանցնի նաև «Արարատի» կամերունացի կիսապաշտպան Ումարու Կաինան:
Այսօր՝ փետրվարի 8-ին, «Ակտոբեն» ստուգողական հանդիպում է անցկացնելու սերբական «Վոժդովացի» հետ: