Արցախից տեղահանված կինը ծննդաբերել է Երևանում
Արցախից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում՝ հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ:
Միաժամանակ, նորածնային և մանկական արտագնա անհետաձգելի ծառայությունների միջոցով երեկ Երևանի մասնագիտացված բուժհաստատություններ են տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա:
Բոլորի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն ծանր է: Վերջիններս ստանում են համարժեք բուժօգնություն: