Ռուսաստանը ցանկանում է ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը չեղարկել
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի՝ Կոմունիստական կուսակցությունից պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը նամակ են հղել Ռուսաստանի նախագահին ու արտգործնախարարին:
«Իզվեստիա» թերթը հայտնում է, որ նամակով նրանք առաջարկում են չեղարկել Մոսկվայի 1921-ի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը։ Իրենց նամակում նման քայլը պատգամավորները հիմնավորել են Թուրքիայի ագրեսիվ պահվածքով։
Ռուսաստանյան ԶԼՄ-ների տրամադրության տակ հայտնված նամակում հիմնավորումների շարքում նշված է նաև, որ «Վրաստանը և Հայաստանը չեն ճանաչում պայմանագրի պայմանները՝ դա անարդարացի համարելով»:
Այս նախաձեռնությունը սատարում են նաև «Արդար Ռուսաստան» կուսակցությունում:
Հիշեցնենք, որ Հայաստանը չի ընդունում Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը, որով բոլշևիկյան Ռուսաստանը Թուրքիային հանձնեց Կարսի նահանգը, Սուրմալուն՝ Արարատ լեռով հանդերձ: