Փետրվարի 9-ին տեղումները կդադարեն
Այսօր` փետրվարի 8-ին, շրջանների մեծ մասում տեղումները կշարունակվեն: Արդեն վաղը` 9-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Փետրվարի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 8-10-ին կնվազի 6-8 աստիճանով:

Երևանում այսօր ևս կլինեն տեղումներ` թաց ձյան տեսքով: 9-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: