Հայրենիք ենք կորցնում. Տեր Եսայի քահանա Արթենյան
Հայրենիք ենք կորցնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:
«Հայրենիք ունենալուն արժանի են միայն մեր նահատակ հերոսները, պայքարող արցախցիներն ու հայ զինվորը, իսկ մենք դեռ պիտի որոշենք՝ արժանի՞ ենք Հայրենիք ունենալուն, թե ոչ: Այս հարցը կարևոր է, քանի որ առանց Հայրենիքի նահատակ զինվորների համար արված մեր աղոթքն էլ անիմաստ է, Արցախի անունը տալն էլ արժեք չունի ու ոչ մի բան արժեք չունի․․․»,- նշել է նա: