Հունվարին բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են
2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 4.8% և 6.0% գնանկում: Այս մասին տեղեկացնում են ազգային վիճակագրկան ծառայությունից:
2016թ. հունվարին 2015թ. հունվարի համեմատ` բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 15.1% և 16.3%-ով:
Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.9-0.1% գնանկում, 3-ում՝ 0.1-0.7% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.9%-ով: