Բերման է ենթարկվել ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը
Քիչ առաջ կարմիր բերետավորների կողմից բերման ենթարկվեց «Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Լրագրողները կարմիր բերետավորներին հարցնում էին՝ ի՞նչ հիմքով եք ուղղակի քայլող քաղաքացիներին բերման ենթարկում, նրանք պատասխանեցին․ «Մի խոչընդոտեք»։