Բորուսիան չկարողացավ հաղթել Հերտային
Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրնկալվել էր երրորդ տեղում ընթացող «Հերտային»: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 0:0 հաշվով:
Հայաստանի հավաքականի և Բորուսիայի կիսապաշտպան Հերիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ խաղին: 70-րդ րոպեին 27-ամյա ֆուտբոլիստը մոտ է եղել հաշիվը բացելուն, սակայն նրա վտանգավոր հարվածը մի փոքր շեղ է ստացվել:
Վաստակած մեկ միավորից հետո (ընդհանուր 45) դորտմունդցիներն առաջատար «Բավարիայից» միավորների տարբերությունը կրճատեցին միջև 7-ը, սակայն մյուխնեցիներն այսօր դեռ պետք է իրենց խաղն անցկացնեն, որում հյուրնկալվելու են «Բայերին»: