Գորիսը պատրաստվում է ընդունել արցախցի փախստականներին. ստեղծվել է քաղաքացիների հաշվառման կենտրոն (տեսանյութ)
Այս օրերին Հայաստանում են գտնվում միջազգային, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների տարբեր ներկայացուցիչներ՝ լուսաբանելու տեղի ունեցող իրադարձությունները։ Ռուսական RT հեռուստաընկերության նկարահանող խումբը ռեպորտաժ է հեռարձակել Սյունիքի մարզի Գորիս քաղաքից՝ նշելով, որ այնտեղ պատրաստվում են ընդունել Արցախից հնարավոր փախստականներին։