Իշխանության տագնապի ցուցիչներից մեկը ֆեյքերի ակտիվություն է. նման դեպքում անում ենք 2 գործողություն. Մենուա Սողոմոնյան
Մենուա Սողոմոնյանը գրել է.
«Հարգելի ընկերներ,
իշխանության տագնապի ցուցիչներից մեկն այն է, որ իշխանական ֆեյքերը սկսում են մեր տարատեսակ գրառումների, վիդեոների տակ հիմար մեկնաբանություններ գրել, խնդացող նշաններ դնել և այլն։
Նման դեպքերում անում ենք երկու գործողություն.
1) փակում ենք նրանց մեկնաբանությունը (չենք ջնջում, այլ միայն փակում ենք, որ մեր գրառման տեսանելիությունը շարունակի բարձրանալ, որովհետև ինչքան մեկնաբանություն է լինում, այնքան բարձրանում է գրառման տեսանելիությունը),
2) արգելափակում ենք այդ օգտատերերին (բլոկ), եթե նրանց այդ միջամտությունն այնուամենայնիվ մեզ նյարդայնացնում է։
Շատ կարևոր է մեր պայքարի ինֆորմացիոն ֆոնը։ Պետք է շատ տարածել հուսադրող, մոտիվացնող գրառումներ, լուսանկարներ, տեսանյութեր»։