Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. Թանդիլյան
Քաղաքականություն

Կվաստակե՞նք Արցախից ներողություն խնդրելու իրավունք. Վահե Հովհաննիսյան

Ուղիղ մեկ տարի առաջ Նիկոլը հնչեցրեց «Արցախը Ադրբեջանի մաս է», և դրանից հետո Երևանը չպայթեց՝ ընդվզման մեկ ակցիա տեղի չունեցավ։ Եթե մեր քաղաքական միտքը մեկ տարի առաջ սկսեր գրագետ ու ազնիվ պայքարը, շատ հնարավոր է, որ այսօրը չլիներ։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքաին նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Կվաստակե՞նք Արցախից ներողություն խնդրելու իրավունք

Բայրամովը Լավրովից ներողություն է խնդրում Արցախում ռուս խաղաղապահների զոհվելու համար։ Նախորդ օրը նույնը արել էր Ալիևը՝ Պուտինից։ Մենք էլ խորապես ցավում ենք, որովհետև ռուս տղերքը զոհվել են մեր հողում, մեր երեխաներին պաշտպանելիս, ու մեր թշնամու գնդակից։

Իսկ ո՞վ պետք է ներողություն խնդրի մեր տղաների զոհվելու համար, մեր արցախցիների, երեխեքի համար։ Չէ՞ որ Ռուսաստանը, որպես պետություն, խոստացել էր նրանց, որ խաղաղություն է ապահովում ու թույլ չի տալու պատերազմ, ու մարդիկ հավատացել էին։

Նիկոլի´ն չէր խոստացել, այլ՝ Արցախի ժողովրդին։ Ու նրանց՝ ռուսներին, Նիկո´լն էր գցել, ու ծաղրում Ուկրաինա այցով, ոչ թե Արցախի ժողովուրդը։

Իսկ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական 60 հազարանոց բանակի դեմ մի քանի հազար արցախցի տղերքը կռվել են աննկարագրելի հերոսությամբ՝ պահելով հողն ու հայրենիքը։ Պահելով մեր բոլորի՝ անասունի վերածման ճանապարհին գտնվող հայի արժանապատվությունը։

Նիկոլն ու իր իշխանությունը չպե՞տք է ներողություն խնդրեն այդ տղերքից։ Այս ամենը սկսվել է Նիկոլի «Արցախն Ադրբեջանի մաս է» հայտարարությունից հետո, ու նրա շրջապատը շարունակել է (և շարունակելու է) նրան «մեծարգո» ասել։

Տղերքից ներողություն չպե՞տք է խնդրի հայ հասարակությունը, որը 9 ամիս անտարբերությամբ նայում էր շրջափակված Արցախին։

Ներողություն չպե՞տք է խնդրեն 9 ամիս լռություն պահած ազդեցիկ հայերը, այդ թվում՝ Արցախի անունով բազմաթիվ միլիոններ աշխատածները։

Ներողություն չպե՞տք է խնդրի ԱԺ-ն, որը բացառիկ հանգստությամբ կառուցողական աշխատում էր ու Նիկոլին տալիս կենցաղային հարցեր, ընդհուպ մինչև՝ Արցախի անկումից մեկ շաբաթ առաջ։ Ու թող ոչ ոք չասի՝ չէինք պատկերացնում իրականությունը։ Անուններով կարելի է նշել գործիչների, ովքեր ասում էին ինչ է լինելու (Վ. Օսկանյան, Ա. Աշոտյան, Տ. Աբրահամյան, Կ. Վրթանեսյան, Ա. Զաքարյան, Վ. Հովհաննիսյան, Ս. Դանիելյան, Ա. Թևանյան. ներողություն եմ խնդրում բոլորից, ում անունը չեմ նշում, շատ են):

Ուղիղ մեկ տարի առաջ Նիկոլը հնչեցրեց «Արցախը Ադրբեջանի մաս է», և դրանից հետո Երևանը չպայթեց՝ ընդվզման մեկ ակցիա տեղի չունեցավ։ Եթե մեր քաղաքական միտքը մեկ տարի առաջ սկսեր գրագետ ու ազնիվ պայքարը, շատ հնարավոր է, որ այսօրը չլիներ։ Բայց «պայքարի ռեսուրս չկա»,- ասում էին միլիարդատերերը, «դեռ ժամանակը չէ»- ասում էին իբր խելոքները։ Իսկ տղերքի ու Արցախի երեխեքի մեռնելու ժամանակը եկել էր։ Ստացվում է, որ մեր երկրում միայն դրա ժամանակն է միշտ առկա։

Երբ Ռուբեն Վարդանյանը թողեց իր միլիարդներն ու բարեկեցիկ կյանքն ու գնաց Արցախ, ուրիշները հոդվածներ էին պատվիրում, թե շպիոն է՝ անգլիացու, ռուսի, չգիտեմ՝ էլ ում։ Ու դա անում էին սովորական խանդից։

Իսկ գիտե՞ք 9 ամիս շրջափակված Արցախի պայմաններում, երբ փորձ էր արվում կազմակերպել միջազգային հնչեղ ակցիաներ, քանի հայ հայտնի դեմքեր են հրաժարվել մասնակցել. «պայմանագիր ունեմ», «կարող է լավ չնայեն իշխանությունները», «մեզ զգուշացրել են» , «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», «մի քիչ էլ սպասենք» ձևակերպումներով։

Դուք բոլորդ սպասեցիք։ Իսկ տղերքը չսպասեցին։ Եթե մի օր հայ ժողովրդի արժանապատվության վերականգնում սկսվի, ապա դա սեպտեմբերի 19-ին Արցախում կանգնած տղերքի շնորհիվ է, և ոչ միայն արցախյան ծագման։

300 սպարտացիների լեգենդը բոլորը գիտեն, բայց մի քանի օր առաջ նույնը կատարվել է Արցախում. մի քանի հազար տղերք կանգնել են ոչ միայն իսրայելական, թուրքական, ռուսական լավագույն զենքով զինված 60 հազարանոց ադրբեջանական բանակի դեմ, այլև՝ «մեծարգոների խավի», անտարբեր հասարակության, Հ1-ից ֆաշիզմ տարածող քարոզչության, աններելի լռողների ու հայկական վերնախավերի մշտական-պատմական պրիմիտիվիզմի։

Բայց մի բան ուզում եմ ասել. շատերի համար սեպտեմբերի  19-ից հետո կյանքը հաստատ փոխվել է, ու միայն նրանք իրավունք ունեն տղերքից ներողություն խնդրելու։

Մի բան էլ. քանի դեռ «մեծարգոների» կառավարությունը դպրոցական դասագրքերում չի վերախմբագրել պատմությունը, հիշեցնում եմ, որ Սարդարապատի ճակատամարտում առանցքային դեր են կատարել Արցախի ջոկատները և արցախյան հրամանատարները։ Ինչպես 1988-ից այդպես արեցին Հայաստանի տարբեր շրջաններից ու սփյուռքից հայեր՝ Արցախում։

Ու մի պատմական Գերագույն գլխավոր Մեծարգո կարողացավ հինգ տարում ներքին ֆաշիզմ սերմանել, հայաստանցի-արցախցի- սփյուռքահայ բաժանել, բզկտել ու բոլորին թշնամացնել իրար դեմ ու 2021 թվականին ստանալ 680 հազար ձայն, իսկ ընդհուպ մինչև այսօր՝ ունենալ թեև փոքր, բայց աջակցություն՝ «հանուն ինքնիշխանության»։ Արա, ձեր պատկերացրած «ինքնիշխանությունը» պարտադիր պետք է լինի հայրենիքի կորստով ու ուրիշ տղերքի կյանքերո՞վ։

Իսկ ունե՞նք արդյոք ինքնիշխանություն կամ գոնե արժանապատիվ հասարակություն վերականգնելու հույս։ Երևի ունենք, էս քանի օրը կերևա, եթե հասարակության տարբեր շերտեր սկսեն վերջապես հասկանալ, թե ինչ է կատարվել ու համարժեք արձագանքեն։ 

Դուրս գան փողոց՝ սկզբում ազատագրվեն իրենք, որպես անհատ ու հետո ազատագրենք Հայաստանը։ Եվ մարդկայնորեն շատ հետաքրքիր է, թե ով կլինի այն մարդը, ում սիրտը չի դիմանա ու կորոշի որ ինքը այլևս չի կարող լինել Մեծարգոյի իշխանության մեջ՝ ու կտա հրաժարական»։