Ադրբեջանը թիրախավորվել է նաև քաղաքացիական և հասարակական նշանակության օբյեկտներ. Արցախի ԱԻՊԾ
Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 19-20-ի հարձակման ընթացքում հրթիռահրետանային և ավիացիոն միջոցներով հարվածներ է հասցրել բնակելի շինությունների, մանկապարտեզների, դպրոցների, վնասվել են նաև ավտոմեքենաներ։ Ընդ որում, դրանց մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ կամ զինտեխնիկա չի եղել։