«Ես կամ ու իմ ուժերի չափով կանգնած եմ». Արցախից խնդրում են չկոտրվել
Արցախցի Աննա Մագնասարյանը գրում է.
«Ամսի 20-ին ծանր էր, անտանելի, ավելին, այս օրերը հոգեբանորեն ավելի ծանր էին քան 20 թվականին։ Ես ինձ թույլ տվեցի մի պահ թուլանալ ու նկար տեղադրելով ցույց տալ իմ ընկճված վիճակը։
Հիանալի ընկերոջս խորհրդով հեռացրեցի։
Անցավ մի քանի օր, ու ես ունեցա ժամանակ մտածելու ու ըստ արժանվույնս իմ ճակատագիրը այս պայմաններում ընդունելու։
Այո', ես կամ ու իմ ուժերի չափով կանգնած եմ։
Աստված առաջ։
Խնդրում եմ, հնարավորինս չկոտրվել»։