Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»
Մամուլ

Այդ ինչի՞ց են այդպես ինքնաոգևորվել քպականները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նախօրեին ու երեկ, երբ Նիկոլ Փաշինյանի ու նրա քպական թիմակիցների վարած «քաղաքականության» հետևանքով արդեն Ստեփանակերտ հասած բարբարոս թշնամին հայերին կոտորում ու կրակի տակ էր պահում, նույն ՔՊ «կարկառուններից» շատերը մի առանձնահատուկ ակտիվության մեջ էին ընկել: Երևի «շեֆից» ստացված հրահանգով, մեկը մյուսին հերթ չտալով, ոմանք նաև հրճվանքախառն գրառումներ էին անում՝ խոսելով ինքնիշխանությունից, անկախությունից, հայրենասիրությունից: Իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ոչ անհայտ Արայիկ Հարությունյանը մի վերամբարձ տոն վերցրած հեգնում էր, թե բա՝ «ա՜յ, որ մեզ ընտրեի՜ք...»: Բոլորին չթվարկենք , ուղղակի արձանագրենք, որ նրանք իրականության զգացողությունը կորցրածի տպավորություն են թողնում:

Դեռ չենք խոսում «Եռաբլուր» գնացած քպական «ակսակալների» մասին, որոնց հետ բոլորը տեսան, թե ինչ կատարվեց: Չենք խոսում բախտի բերմամբ պատգամավոր դարձած մի երկուսի մասին, որոնք բարդ բառերով գրած տեքստերը ոգևորված իրենց պատին են դնում: Բառեր, որոնց իմաստն իրենք էլ չեն հասկանում՝ «հիբրիդային պատերազմից» սկսած... Կարելի է ենթադրել, որ Փաշինյանի «առաջին շարքի» թիմակիցներն այդպես ոգևորվել, այդպես չարախնդում ու հրճվում էին իրենց «հատուկ պարապեցված» գույնզգույնաբերետավոր «ոստիկանների» վայրագ վարքից, փողոց ելած հայ մարդկանց վրա իրականացրած վայրենի հարձակում-խոշտանգումներից:

Քպական կարկառուններից ինքնիշխանության, պետության, պետականության, հայրենիքի մասին խոսքերն ինքնին զավեշտական են հնչում, ավելի ճիշտ՝ տխուր ու աղետային ազդեցություն են թողնում: Էլ չասած՝ նրանց դրսևորած, այսպես ասենք՝ «հայրենասիրական պաթոսը»: Հիմա այս՝ իշխանություն դարձած քպականները «հայրենասիրական պաթոսի» աստառի տակ երկիր են կործանում: Սա երևի իսկը այն դեպքն է, երբ արժե գործածել հանրահայտ խոսքը այն մասին, թե ո՛ւմ վերջին հանգրվանն է «հայրենասիրական պաթոսը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում