«Գրեմմիի» ամենասպասված մասնակիցը կլինի Ջոնի Դեպը
Ջոնի Դեպը կլինի «Գրեմմիի» առաջիկա մրցանակաբաշխության ամենասպասված մասնակիցը:
Ամերիկացի դերասանը կներկայացնի իր The Hollywood Vampires խմբի դեբյուտը ընկերոջ` Էլիս Կուպերի հետ, տեղեկացնում է rosbalt.ru-ը:
Մրցանակաբաշխության ժամանակ ելույթ կունենան նաև Diplo-ն, Skrillex-ը, Ջասթին Բիբերը, Ռոբին Տիկը, Փիթբուլը, Թրևիս Բաքերը, Ադելը, Քենդրիկ Լամարը, The Weeknd-ը և Քերի Անդերվուդը:
Իսկ Լեդի Գագան կերգի Դևիդ Բոուի հիշատակին:
«Գրեմմիի» մրցանակի հավակնորդների մեջ են ամերիկացի ռեփեր Քենդրիկ Լամարը, երգչուհի Թեյլոր Սվիֆթը, կանադացի երգիչ The Weeknd, ռոք խմբեր Florence and the Machine-ը և Alabama Shakes-ը: