1957 թվականի Ferrari-ն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով
1957 թվականի արտադրության մրցավազքային Ferrari 335 S Spider Scaglietti-ն Փարիզի Articular-ի աճուրդում վաճառվել է €32 միլիոնով` ներառյալ հարկերը և հավաքները: Այս մասին տեղեկացնում է Financial Times-ը:
Նշենք, որ գործարքի շնորհիվ Ferrari 335 S Spider Scaglietti-ը դարձել է Եվրոպայում երբևէ վաճառված ամենաթանկ ավտոմեքենան: Այն ունի 4.1 լիտրանոց և 300 ձիաուժ հզորությամբ շարժիչ: Կարող է բացել մինչև 300 կմ/ժամ արագություն: Չնայած այդպիսի ցուցանիշներին, մոդելը չունի անվտանգության գոտիներ:
Այդ մեքենան վարել են «Ֆորմուլա-1»-ի առաջին բրիտանացի չեմպիոն Մայք Հոութրոնը, քառակի չեմպիոն Սթերլինգ Մոսը և լեգենդար մրցավազորդ Վոլֆգանգ ֆոն Թրիփսը: