Ադամ Շիֆֆը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Ղարաբաղի բնակչության նկատմամբ
Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆֆը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ: Նա ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի քայլերն անվանել է կեղծ պարիտետ ղարաբաղյան հակամատությունում:
Asbarez-ին տված հարցազրույցում Ադամ Շիֆֆը նաեւ նշել է ԻՊ ահաբեկչական խմբավորման ընդլայնման գործում Թուրքիայի դերակատարման ապացույցները:
Ինչ վերաբերում է 1915 թ. իրադարձությունները Ցեղասպանություն կոչելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոստումին, կոնգրեսականը շեշտել է, որ չնայած ամերիկահայերի հիասթափությանը, նախագահի համար դեռ շատ կարեւոր է Հայոց ցեղասպանությունը ճանաչելը ու ԱՄՆ քաղաքականությունը դրա հիման վրա կառուցելը: