Հայերի իրավունքները պետք է հարգվեն, տարածաշրջանում սահմանները պետք է լինեն անձեռնամխելի. Ռաիսի
Հայերի իրավունքները պետք է հարգվեն, իսկ տարածաշրջանում սահմանները պետք է լինեն անձեռնամխելի. այս մասին Թեհրանում անցկացված զորահանդեսի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, հայտնում է IRNA-ն։
Ինչպես նշել է Ռաիսին, երկրի զինված ուժերը կարող են կանխել աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն և կասեցնել սահմանների փոփոխությունները։ Նա հավելել է, որ օտար ուժերի ներկայությունը տարածաշրջանում անցանկալի է։