Պենտագոնը հրապարակել է ռազմական բանտերում կտտանքների փաստն ապացուցող լուսանկարներ
ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունը հրապարակել է 198 լուսանկար, որոնք ապացուցում են Իրաքի և Աֆղանստանի ռազմական բանտերում ազատազրկվածներին կտտանքների ենթարկելու փաստը:
Ինչպես հայտնում է tvrain.ru-ն, ազատազրկվածների մարմինների վրայի վերքերն ու կտրվածքները վկայում են այն մասին, որ բանտերում նրանց հետ շատ դաժան են վարվում։ Հայտնի է, որ հրապարակված լուսանկարներում ֆիքսված են 2003-2006թթ. ընթացքում տեղի ունեցած դեպքերը:
Պենտագոնի ներկայացուցիչները մանրամասնել են, որ այս դեպքերի առնչությամբ մի քանի զինվորականներ դատապարտվել են ցմահ ազատազրկման: Աղբյուրը մանրամասնում է, որ իրավապաշտպանները Պենտագոնից պահանջում էին լուսանկարները հրապարակել դեռևս 10 տարի առաջ, սակայն ռազմական գերատեսչությունը հրաժարվում էր: