ԼՂ բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ. Նիկոլ Փաշինյան
Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ ծայրահեղ լարված: Հումանիտար ճգնաժամը շարունակվում է: Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Մենք մշտական կապի մեջ ենք ԼՂ մեր գործընկերների հետ եւ այսօր առավոտյան ունեցած քննարկությունների արդյունքում՝ կարող ենք արձանագրել այնուամենայնիվ, որ իրադրության դրական տեղաշարժի որոշակի հույսեր կան ու դա ԼՂ մեր մի շարք գործընկերների գնահատականն է, որը մենք կիսում ենք»,- ասաց նա և հավելեց, որ ԼՂ բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ։