Բերետավորները քաշքշելով բերման են ենթարկել նաեւ քաղաքագետ Արա Պողոսյանին
Բերետավորները շարունակում ենբռնի ուժի գործադրմամբ բերման ենթարկել Արցախում ցեղասպանության կանխումը պահանջող քաղաքացիներին։ Քիչ առաջ մի քանի տասնյակ բերետավորներով հանկարծակի հարձակվել եւ քաշքշելով Էրեբունու բաժանմունք են տարել քաղաքագետ Արա Պողոսյանին ու քառօրյա ու 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պողոսյանին։